Thursday, March 24, 2011

... այն երազկոտ աղջկնակը

  Ինքս էլ չհասկացա թե ինչպես ստացվեց, բայց ամեն ինչ շուռ եկավ, փոխվեց դանդաղ, բայց հանկարծակի: Չհասկացա էլ թե ինչու այն փոքրիկ երազկոտ աղջկնակը լուռ ծածկեց դուռն ու հեռացավ, այնքան զգուշորեն գնաց, որ նույնիսկ չնկատեցի նրա բացակայությունը: Պարզապես մի օր հասկացա, որ իր տեղը դատարկվել էր, բայց դատարկությունն էլ երկար չտևեց: Փոքրիկ երազկոտ աղջկան, որը սիրում էր թախծել աշնանային անձրևի հետ, փոխարինեց մեկ ուրիշը:
  Փոխարինողն ավելի ուժեղ էր, շատ ավելի ուժեղ քան թախծոտ աղջնակը, բայց նա էլ էր սիրում աշնանային անձրևն ու անձրևից հետո քաղաքում տարածվող խոնավ բույրը:Փոխարինողն ավելի հաստատակամ էր ու ինքնավստահ, բայց նա էլ էր սիրում երազել:
   Նա հենց նույն թախծոտ աղջնակն էր, պարզապես մեծացել էր, հարմարվել այն ամենին ինչ առաջ չէր հանդուրժում: Սկսել էր ապրել այնպես, ինչպես ապրում են բոլորը, երբ հեռանում են իրենց աշնանային հեքիաթից, բայց միևնույն է չէր մոռացել անձրևի երգը: Նա դեռ նստում էր պատուհանի մոտ ու երկար զրուցում ապակու վրայով հոսող կաթիլների հետ...

No comments: